

Նոյեմբերի 29-ին Լոռու մարզի Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում բռնկված հրդեհը մարվել է նոյեմբերի 30-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։
Նոյեմբերի 29-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում նկատվել է ծուխ։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։
Նոյեմբերի 30-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկներ, «Լոռէ» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 19։40-ին․ այրվել է խոտածածք տարածք։
Դեկտեմբեր 01, 2025 at 14:42
