Հոկտեմբեր 28, 2010 | Թեղուտ
Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովը Ժնեւում որոշում է կայացրել, որ Հայաստանը չի կատարել որոշակի պարտավորություններ, որոնք նրա վրա դրված էին որպես կոնվենցիայի կողմի:
Հոկտեմբեր 25, 2010 | Թեղուտ
Հանրահավաքը տեղի ունեցավ, սակայն առանց միկրոֆոնների ու բարձրախոսների: Այգու հարակից սրճարանի տնօրինությունը խոստացել էր ապահովել էլեկտրաէներգիայով, սակայն առավոտյան պարզվել էր, որ ամբողջ օրը այգին հոսանքազրկված կլինի:
Հոկտեմբեր 25, 2010 | Թեղուտ
«Թեղուտ» ՓԲԸ-ի վարչությունը բացառում է բնության ոչնչացումը: Նրանք խոստանում են կտրված անտառի փոխարեն կրկնակի տնկել: Կարեւոր չէ որտեղ, սակայն 134 հեկտար արդեն տնկել են եւ խոստանում են դեռ 5 տարի հետեւել տնկիներին:
Սեպտեմբեր 30, 2010 | Թեղուտ
Թեղուտում դեռեւս խորհրդային տարին անցկացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել էր մոտ 100 մլն տոննա փիրուզի պաշար:
Սեպտեմբեր 22, 2010 | Թեղուտ
«Հիմնական խնդիրներից մեկը, որ բանկը կոշտ դրել է մեր առջեւ, ծրագրի բնապահպանական կենսունակության ապացուցումն է: Հիմա միջազգային անկախ փորձագետների կողմից ուսումնասիրություններ են կատարվում»,-ասաց Արզումանյանը:
Սեպտեմբեր 07, 2010 | Թեղուտ
Աժ Վերահսկիչ պալատի 2009 թ. ուսումնասիրություններից պարզվել է, որ Լոռու մարզի Շնող համայնքի վարչական սահմաններում գտնվող 186 հա գյուղատնտեսական նշանակության հողերը Շնողի գյուղապետարանը 2008 թ.-ից «Թեղուտ» ՓԲԸ-ին վաճառել է կադաստրային գներից ցածր գներով: Արդյունքում համայնքի բյուջեն կրել է 252 մլն դրամի վնաս:
Սեպտեմբեր 03, 2010 | Թեղուտ
Ի պատասխան Թեղուտի պաշտպանության խմբի կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին ուղղված նամակին` «Վալլեքս» ընկերությունը «Հետք» էլեկտրոնային պարբերականին ներկայացրել է սեփական սեփական մեկնաբանությունները, որտեղ մասնավորապես նշված է.
Օգոստոս 31, 2010 | Թեղուտ
Օգոստոսի 31-ին Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա անցկացրեց Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) երևանյան գրասենյակի դիմաց: Թեղուտի պաշտպանները նամակ հանձնեցին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար պարոն Վալերիու Ռազլոգին: Նամակում մասնավորապես ասված է.
Օգոստոս 30, 2010 | Թեղուտ
Լոռու մարզի Թեղուտ համայնքի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը «Հետքին» փոխանցեց, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքն արդյունաբական հողերի վերածելու նպատակով «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից համայնքի բյուջեին վճարվել է 117 մլն դրամ:
Օգոստոս 30, 2010 | Թեղուտ
Թեղուտ գյուղից մեզ մոտ աշխատում են 150 աշխատողներ, Շնող գյուղից` 140, Ալավերդուց` 150, մնացածը հանրապետության այլ բնակավայրերից են: Ունենք աշխատողներ Երևանից ու Վանաձորից
Օգոստոս 30, 2010 | Թեղուտ
Օգոստոսի 31-ին, ժամը 12.45-ին Թեղուտի պաշտպանության խումբը կազմակերպում է բողոքի ակցիա Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) երևանյան գրասենյակի դիմաց (Ցիտադել բիզնես կենտրոն, Տերյան 105/1):
Օգոստոս 23, 2010 | Թեղուտ
Օգոստոսի 22-ին Մոսկվայում ծրագրված է միտինգ-համերգ, որը նվիրված է Խիմկիի անտառի պաշտպանությանը: Անտառը փորձում են պաշտպանել շինարարական նպատակով հատումից:
Օգոստոս 23, 2010 | Թեղուտ
Լոռու մարզի Շնող գյուղից Թեղուտ համայնք տանող ճանապարհին գտնվող Շնողի ֆուտբոլի դաշտի տարածքում մեծ քանակությամբ մշակված վառելափայտ է կուտակված, որն արդեն մեկ տարուց ավելի է`գրավում է անցորդների ուշադրությունը: Ակնհայտ է, որ երկար ժամանակ արևի և անձրևի տակ հայտնված հսկայական վառելափայտն արդեն որակազրկվում է:
Օգոստոս 20, 2010 | Թեղուտ
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ բողոքող S.O.S. Թեղուտ խումբը, որի կազմում մտնում են հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ առանձին քաղաքացիներ, դիմել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին խնդրանքով՝ համոզել ռուսական Վնեշտորգբանկին հրաժարվել Թեղուտի նախագծի ֆինանսավորումից:
Օգոստոս 18, 2010 | Թեղուտ
Ինչպես տեղեկացնում է Սիվիլիթաս հիմնադրամի կայքը, աշխարհահռչակ ռոք երաժիշտ և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով Սերժ Թանքյանը Հայաստանում բնապահպանական երիտասարդական շարժման մասին ասել է. «Ես, առավել քան երբևիցե, երիտասարդական շարժման ծիլեր եմ տեսնում Հայաստանում: Երեկ հանդիպեցի Թեղուտի պաշտպանության խմբի հետ եւ տեսա, որ ...
Օգոստոս 09, 2010 | Թեղուտ
Շնող գյուղի ֆուտբոլի դաշտը լցված է փայտով՝ ընդամենը 4,5 հազար խորանարդ մետր: Դա վերջին ամիսներին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար հատված Թեղուտի անտառն է: Տեսարանը թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Աչքերիդ առաջ երկրաբանական քարտեզից անհետանում են անտառային լանդշաֆտի հսկայական կտորներ, իսկ նրանց տեղում հայտնվում են մերկ շինարարական հրապարակներ, որոնք լցվում են բետոնե կառույցներով:
Օգոստոս 05, 2010 | Թեղուտ
Կոչնչանան անտառները ոչ միայն այն տարածքում, որտեղ հանքը շահագործվելու է, այլեւ վերադիր անտառները, որովհետեւ դրենաժային ջուրը կիջնի դեպի այդ խոռոչը եւ կչորանան վերեւի վերադիր անտառները: Այստեղ ջրային ռեսուրսների խիստ աղտոտում, եթե անտառը վերանում է, կենսաբազմազանության վերացում, այստեղից նաեւ ջրային ռեժիմի վրա ազդեցություն, կլիմայի փոփոխության վրա ազդեցություն եւ այդ տարածաշրջանի ամբողջ էկոհամակարգի հսկայական ազդեցություն կլինի
Հուլիս 30, 2010 | Թեղուտ
Հայաստանի պատմական եւ մշակութային տարբեր ժամանակաշրջանների մասին վկայող 18 հուշարձանախումբ հայտնվել է ապագա հանքի տարածքում՝ իր պատմական տեղն ու նշանակությունը զիջելով հանքարդյունաբերությանը: