Նոր տեսաֆիլմ Օձուն խոշորացված համայնքի խնդիրների ու զարգացման հեռանկարների մասին

Նոր տեսաֆիլմ Օձուն խոշորացված համայնքի խնդիրների ու զարգացման հեռանկարների մասին

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի՝ «Համայնք և սոցիալ-էկոլոգիական մարտահրավերներ» խորագրով երրորդ տեսանյութում արտացոլված են Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքի Մղարթ բնակավայրում առկա սոցիալ-տնտեսական ու էկոլոգիական խնդիրները: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը  ներկայացնում է այդ խնդիրները, նշում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրման անհրաժեշտության մասին: «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը կարևորում է համայնքի պահանջատեր լինելը: Համայնքի բնակիչները ներկայացնում են բնակավայրի վրա Մղարթի ոսկու հանքավայրի ազդեցությունը, գյուղի այլընտրանքային զարգացման ուղղությունները, ընդգծում՝ հանքարդյունաբերական ընկերությունների՝ համայնքների նկատմամբ պարտավորությունների ամրագրման կարևորությունը

Տեսանյութը նկարահանվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ: 

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:



Ապրիլ 07, 2022 at 18:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր