Tert.am
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսեսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, բնապահպանության, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարն ընդգծել է վերոհիշյալ ոլորտներում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը` հավելելով, որ այն կնպաստի երկու հայկական պետությունների զարգացմանն ու զորացմանը:
Սեպտեմբեր 29, 2010
