Շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով մարդկությանը սպառնում են «սուպեր միկրոբները»

Շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով մարդկությանը սպառնում են «սուպեր միկրոբները»

Տարածված բակտերիալ վարակներն ավելի դիմացկուն են դառնում թերապևտիկ միջոցների նկատմամբ:

Մինչև 2050 թվականը տարեկան շուրջ 10 միլիոն մարդ կմահանա հակամանրէային դիմադրության պատճառով, ինչը համեմատելի է քաղցկեղի մահացության 2020 թվականի ցուցանիշների հետ, զգուշացնում են ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) նոր զեկույցի հեղինակները: Այս մասին նշված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ 

Դեղագործական, գյուղատնտեսական և առողջապահական ոլորտները սանիտարական վատ պայմանների, կոյուղու համակարգերի և քաղաքային թափոնների հետ միասին շրջակա միջավայրում հակամանրէային դիմադրության զարգացման և տարածման հիմնական գործոններն են, հանգեցնում են «սուպեր միկրոբների»՝ բոլոր հայտնի հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների շտամների առաջացմանը և տարածմանը։

Սա նշանակում է, որ գոյություն ունեցող դեղամիջոցները որոշ դեպքերում արդյունավետ չեն նույնիսկ այնպիսի բակտերիալ վարակների բուժման համար, որոնց կարելի է բնութագրել որպես «չափավոր»: Հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ դիմադրողականությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դասվում է բնակչության առողջության 10 ամենամեծ սպառնալիքների շարքին:

«Օդի, հողի և ջրի աղտոտվածությունը խաթարում է մարդու մաքուր և առողջ շրջակա միջավայրի իրավունքը։ Նույն գործոնները, որոնք առաջացնում են շրջակա միջավայրի դեգրադացիա, սրում են հակամանրէային դիմադրության խնդիրը: Հակամանրէային դիմադրության հետևանքները կարող են խաթարել մեր առողջությունը և սննդի համակարգերը», - ասել է UNEP-ի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը:

«Ըստ հաշվարկների՝ 2019 թվականին ամբողջ աշխարհում 1,27 միլիոն մահ ուղղակիորեն կապված է եղել դեղակայուն վարակների հետ, իսկ 4,95 միլիոն մահվան պատճառ է եղել հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ բակտերիալ դիմադրությունը»,- նշված է ՄԱԿ-ի կայքում։

Փորձագետները հաշվարկել են, որ հակամանրէային դիմադրության տարածման հետ կապված տնտեսական կորուստները մինչև 2030 թվականը կարող են տարեկան հասնել 3,4 տրիլիոն դոլարի:

Զեկույցում նշված է «Եռակի մոլորակային ճգնաժամի» մասին, որը ներառում է ջերմաստիճանի բարձրացում և եղանակային Էքստրեմալ երևույթներ, հողօգտագործման փոփոխություններ, որոնք ազդում են հողի մանրէաբանական բազմազանության վրա, ինչպես նաև շրջակա միջավայրի քիմիական և կենսաբանական աղտոտում:

UNEP-ի փորձագետները խորհուրդ են տալիս շրջակա միջավայրի դիմադրողականության և աղտոտման դեմ պայքարի մի շարք միջոցառումներ, այդ թվում միջազգային և միջգերատեսչական համագործակցության ամրապնդում և ջրային աղբյուրների կառավարման բարելավում վարակները կանխելու և հակամանրէային դեղամիջոցների պահանջները նվազեցնելու համար: Նրանք նաև առաջարկում են այս ոլորտում ներդնել միջազգային ստանդարտներ և ավելի շատ միջոցներ հատկացնել դիմադրողականության դեմ պայքարի համար։

Փետրվար 14, 2023 at 13:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր