Քլորպիրիֆոսը՝ բարձր վտանգավորության թունաքիմիկատն, արգելված է 39 երկրում, բայց դեռ լայնորեն կիրառվում է Հայաստանում

Քլորպիրիֆոսը՝ բարձր վտանգավորության թունաքիմիկատն, արգելված է 39 երկրում, բայց դեռ լայնորեն կիրառվում է Հայաստանում

Երևան, 10 հոկտեմբերի 2024թ․, «Գյուղի կայուն զարգացում» գյուղատնտեսական հիմնադրամը և ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն կառավարության ղեկավարներին կոչ են անում արգելել թունավոր քիմիական նյութերը և շարժվել դեպի ավելի անվտանգ սնունդ և գյուղատնտեսություն:

2024թ․-ի հոկտեմբերի 10-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպել էր «Գյուղի կայուն զարգացում» գյուղատնտեսական հիմնադրամը՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի հետ համատեղ։ Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին համապատասխան նախարարությունների (առողջապահություն, շրջակա միջավայր և էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության վարչություն) և պատկան մարմինների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO), ՀՀ Մաքսային ծառայության, Արարատի և Արմավիրի մարզպետարանների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Գյուղի կայուն զարգացում» գյուղատնտեսական հիմնադրամի գործադիր տնօրեն Սվետլանա Աբրահամյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ստոկհոլմի կոնվենցիայի ազգային համակարգող, շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Անահիտ Ալեքսանդրյանը՝ նշելով ներկա քննարկման կարևորությունը՝ կապված ԲՎԹ-ների (բարձր վտանգավոր թունաքիմիկատներ) տագնապալի խնդրի մասշտաբների հետ:

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի նախագահ դոկտոր Մանվելյանը ներկայացրեց ԲՎԹ-ների դեմ գլոբալ դաշինքի մասին տեղեկատվությունը և Հայաստանում ԲՎԹ-ների հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ ներկրված և երկրում թույլատրված թունաքիմիկատների ավելի քան 60%-ը պատկանում է ԲՎԹ-ներին։ Նա նշեց, որ մեծ հավանականությամբ ուռուցքային հիվանդությունների բարձր մակարդակը կապված է քաղցկեղածին թունունակ թունաքիմիկատների անվերահսկելի օգտագործման հետ։

Ավելին, նկատվում է Չինաստանից երկիր ներկրվող քիմիական արտադրանքի ծավալների աճ, որոնք հաճախ չեն անցել որակի պատշաճ վերահսկողություն։

Շրջակա միջավայրի հիգիենայի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց տեղեկատվություն քլորպիրոֆոսի, ացետոքլորի և լյամբդա-ցիհալոտրինի օգտագործման հետ կապված իրավիճակի մասին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց քլորպիրիֆոսին, որն արգելված կամ խստորեն կարգավորվում է 39 երկրում: Այն արգելվել է ամբողջ Եվրոպայում 2020 թ․-ին՝ ապացույցների պատճառով առ այն, որ այն կարող է վնաս պատճառել երեխաների ուղեղին և պտղի ուղեղի զարգացմանը:

Նա նշեց նաև, որ երկարաժամկետ գիտական ​​հետազոտությունները ցույց են տվել, որ քլորպիրիֆոսը դեռևս լայնորեն կիրառվում է Հայաստանում։ Քլորպիրիֆոսի՝ ուղեղի վրա ունեցած ազդեցությունները հայտնաբերվել են ամենացածր հայտնաբերվող չափաբաժնի դեպքում, ուստի ապացույցները ցույց են տալիս, որ ազդեցության անվտանգ մակարդակ չկա: Նույն տագնապալի իրավիճակն է Հայաստանում օգտագործվող մյուս ԲՎԹ-ների դեպքում։

«Ամբողջ աշխարհում արդեն կիրառվում են քլորպիրիֆոսի փոխարինման ավելի անվտանգ այլընտրանքներ, ներառյալ էկոլոգիական գյուղատնտեսական գործելակերպերն՝ առանց թունաքիմիկատների: Այս թունաքիմիկատն անհիմն վտանգներ է ներկայացնում մեր երեխաների, ֆերմերների և գյուղացիական տնտեսություններում աշխատողների ու մեր գյուղական համայնքների համար, և մենք այլևս չպետք է հանդուրժենք դրա օգտագործումը»։

Զեկուցումներից հետո մասնակիցները քննարկեցին ներկայացված առաջարկությունները և որոշում կայացրեցին առաջարկությունները ներկայացնել համապատասխան նախարարություններին:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

Հոկտեմբեր 11, 2024 at 13:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր