

Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոնը հայտարարում է երիտասարդական Training of Trainers (TOT) դասընթաց՝ «Կանաչ պատասխանատվություն․ թափոնների կառավարում և արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ (ԱԸՊ)» խորագրով։
Դասընթացի նպատակն է զարգացնել երիտասարդների գիտելիքներն ու հմտությունները թափոնների կառավարման ոլորտում՝ խթանելով նրանց ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման և իրականացման գործընթացներին։
Դասընթացը ներառում է՝
- 10 առցանց կրթական հանդիպում ոլորտային փորձագետների և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ
- շրջայցեր և այցեր թափոնների կառավարման ոլորտի մասնագիտացված կառույցներ ու ենթակառուցվածքներ
- կապեր և համագործակցություն ոլորտային մասնագետների, կազմակերպությունների և պետական կառույցների հետ
- իրազեկման գործողությունների մշակման և իրականացման հնարավորություն համայնքում։
Դասընթացի մասնակիցներին կներկայացվեն թափոնների կառավարման գործընթացները, թափոնների տեսակները և դրանց կառավարման մեխանիզմները, հիմնական դերակատարների պատասխանատվության շրջանակը։ Կներկայացվի, թե ինչ է արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգը և ինչպես է այն փոխելու հասարակության կյանքը։ Մասնագետների հետ կքննարկվեն ԱԸՊ օրենքի նախագիծը, երիտասարդների դերը և մասնակցության հնարավորությունները դրա ներդրման գործընթացում։
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան «ԱԸՊ իրազեկ դեսպան» կարգավիճակ, հատուկ բեյջ և գործիքներ՝ իրենց համայնքներում իրազեկման և կրթական գործողություններ իրականացնելու համար։
Դասընթացի կանցկացվի նոյեմբերից մինչև դեկտեմբեր, 80% կանցկացվի օնլայն, իսկ 20%-ը՝ օֆլայն։ Դասընթացին կարող են մասնակցել 16–35 տարեկան երիտասարդները, ովքեր ունեն հետաքրքրվածություն բնապահպանության, համայնքային զարգացման և երիտասարդական մասնակցության թեմաներով և պատրաստակամություն մասնակցելու ամբողջ դասընթացին և հետագա գործողություններին։ Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է, հայտը՝ այստեղ։
Դասընթացը կազմակերպում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ։
Հոկտեմբեր 15, 2025 at 14:28
