

Մշակվել է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին օրենսդրական փաթեթ, որի ընդունմամբ որոշակի ապրանքներ արտադրողներին և ներմուծողներին պատասխանատու կդարձնեն այդ ապրանքների վաճառքից գոյացող թափոնների տեսակավորման, վերամշակման, վնասազերծման համար։ Իրազեկման հանդիպումների ընթացքում ներկայացվել է համակարգի նշանակությունը, հավաքագրվել են կարծիքներ և առաջարկություններ։
Էկոլուրը պատրաստել է իր նոր՝ «Հրազդանն իրազեկ է, Հրազդանը պատրաստվում է ԱԸՊ համակարգի ներդրմանը» տեսանյութը, որն անդրադառնում է Արտադրողի ընդլայնված ապատասխանատվության համակարգի վերաբերյալ իրազեկման միջոցառումներին։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:
Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։
Մարտ 25, 2026 at 16:21
