Թափոններ

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ՝ ՍՈՂԱՆՔԸ, ՉԻ ՎԵՐԱՑԵԼ
Հուլիս 09, 2010 | Թափոններ
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը պետք է տեղափովի իր ներկայիս վայրից, քանի որ այն գտնվում է սողանքային գոտում։ Հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգությունը հայտնեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ միջավայրի» ՀԿ փոխտնօրեն Լիլիկ Սիմոնյան։
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ
Հուլիս 08, 2010 | Թափոններ
Մոտ երկու ամիս առաջ հանրության ու պետական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեց Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը: Մայիսի վեցին մեր երկրի կառավարությունը 31 մլն դրամ է հատկացրել` խնդրի առաջին փուլի աշխատանքնները սկսելու համար:
Հունիս 30, 2010 | Թափոններ
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, խոսելով Նուբարաշենի թունաքիմիկատների մասին, ասաց, որ այսօր խնդրի առաջին անվտանգության փուլը լուծվել է, տարածքը ծածկվել և շրջափակվել է:
ՄԵՆՔ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞ՆՔ
Հունիս 29, 2010 | Թափոններ
Սարերում փորված 1 (կամ 2) կմ երկարությամբ թունելը տանում է դեպի բունկեր: Բունկերը մտնում է 150մ-ից ոչ պակաս խորությամբ հողի մեջ: Ի՞նչ է դա: Դա ռադիոակտիվ եւ վտանգավոր քիմիական թափոնների ապագա գերեզմանոց է, որի համար տարածք է փնտրում Երեւանի պետական համալսարանի «Երկրաբանական հետազոտությունների կենտրոն»-ը:
Հունիս 25, 2010 | Թափոններ
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրն առաջինը բարձրացրած, այդ մասին բազմիցս ահազանգած «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը վերջերս ստացել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի թիվ ՀՔ/4135-10 պատասխան նամակը: Դրանում հիշյալ գերեզմանոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ առողջապահության նախարարության կատարած հետազոտությունների վերաբերյալ հայտնված է հետեւյալը.
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆ
Հունիս 18, 2010 | Թափոններ
Հայաստանի տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով կառավարությունը մտադրություն ունի կառուցել նոր պահեստարան։
Հունիս 17, 2010 | Թափոններ
«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ՀԿ-ին տեղեկացրել են, որ ընկերությունը մկնդեղի գերեզմանոցում հետազոտական արդյունավետ աշխատանքներին աջակցելու համար հատկացրել է 1000 եվրո:
Հունիս 15, 2010 | Թափոններ
«Մեզ հաջողվեց ոչ թե նվազեցնել վտանգը, այլ իսպառ վերացնել»,- Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման աշխատանքները գնահատելով` «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի Էկոնոմիկայի վարչության բյուջետային ծրագրավորման եւ գնումների գործընթացի համակարգման վարչության բաժնի պետ Ռոման Չոբանյանը:
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՀԱՐՑԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԵՐԵՔ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Հունիս 09, 2010 | Թափոններ
Բնապահպանները մտադիր են ռադիոակտիվ և այլ վտանգավոր քիմիական թափոնների նոր գերեզմանոցի հարցը բարձրացնել երեք նախարարների մակարդակով:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հունիս 08, 2010 | Թափոններ
Հունիսի 5-ը` Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, Երեւանում տոնեցին բոլորը` եւկառավարությունը, եւ հասարակական կազմակերպությունները: Նախարարությունների անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ մեկնեցին մաքրելու Հրազդանի կիրճը: Սա առաջին դեպքն է, երբ նմանատիպ միջոցառմանը մասնակցեցին երկրի առաջին դեմքերը:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մայիս 31, 2010 | Թափոններ
«Էկոլուր» տեղեկատվական կազմակերպությունը պահանջում է հասարակական լսումներ անցկացնել ռադիոակտիվ և այլ վտանգավոր քիմիական թափոնների նոր գերեզմանոցի կառուցման վերաբերյալ:
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԵՄԱ. ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
Մայիս 25, 2010 at 08:06 | Թափոններ
Արարատի մարզի Զանգակատուն և Ուրցալանջ գյուղերի բնակիչները լրջորեն անհանգստացած են գյուղերի հարակից տարածքներում ռադիոակտիվ վտանգավոր քիմիական նյութերի գերեզմանոց կառուցելու պատճառով: Մոտ մեկ ամիս առաջ Զանգակատան բնակիչները գյուղից պարզապես վռնդել են մի խումբ երկրաբանների, որոնք գյուղ էին եկել վտանգավոր ռադիոակտիվ նյութերի և թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզ կազմելու:
Մայիս 21, 2010 | Թափոններ
Փետրվարի 25-ից Ալավերդիում մեկնարկել է «Անվտանգ միջավայր» ծրագիրը, որի շրջանակներում պետք է մոնիտորինգ իրականացվի Ալավերդու Մադան թաղամաս տանող ճանապարհին գտնվող մկնդեղի թափոնների գերեզմանոցի էկոլոգիական վտանգների վերաբերյալ: Ծրագիրն իրականացնում են «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն հ/կ-ն եւ Ալավերդու «Օրհուս» կենտրոնը:
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԸ` ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
Մայիս 20, 2010 | Թափոններ
Արտաշատի «Բանգլադեշ» թաղամասն աղբի մեջ կորած է: Լուսանկարում պատկերված այս աղբանոցը Երեւան-Արտաշատ գլխավոր մայրուղու վրա է: Սա մի տեսարան է՝ Արտաշատի «Բանգլադեշ» թաղամասից: Այնպիսի տպավորություն է, թե Նուբարաշենի աղբանոցը տեղափոխվել է Արտաշատ: Այս հակահիգիենիկ տարածքում բնակելի շենքեր կան, որոնց բնակիչները ստիպված «վայելում» են աղբանոցի ողջ «հմայքն ու բուրմունքը»:
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՍՊԱՍԱԾԻՑ ԷԼ ՎԱՏ Է ԵՂԵԼ
Մայիս 20, 2010 | Թափոններ
Անմիջական ռիսկ կա, որ օդ կանցնի: Եթե դու ապրում ես մոտ տարածքում, բնականաբար, այլ վտանգ էլ կա: Ես տեղյակ եմ, որ տեղանքը սողանքային է, ինչը նշանակում է, որ թունաքիմիկատները ներծծվում են եւ հետզհետե կհասնեն շրջակա միջավայր եւ մարդկանց:
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԶՄԱՆՈՑ. ՃՏՔԱՎՈՐ ԿՈՇԻԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Մայիս 18, 2010 | Թափոններ
ՀՀ բնապահպանության նախարարությունը Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի գործում յուրօրինակ առաջարկություն է արել: Այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում նախարարության ներկայացուցիչ Ռոման Չոբանյանը խոստացել է իր ճտքավոր կոշիկները տալ այն լրագրողներին, ովքեր համարձակություն կգտնեն այցելել գերեզմանոց: