Հայոց աշխարհ
Լոռիում օրերս անցկացված ստուգայցերի ընթացքում բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության (ԲՊՏ) ընդերքի վերահսկողության բաժնի աշխատակիցներն արձանագրել են մթնոլորտային օդի եւ գետաջրերի նավթամիացություններով աղտոտման դեպքեր:
Օրինախախտներից՝ «Լոռու ՃՇՇ» եւ «Վառմաշ» ընկերություններից, բնապահպանները գանձել են 300 հազար դրամի տուգանք՝ միաժամանակ կազմելով շրջակա միջավայրին հասցված 466,7 հազար դրամի արձանագրություն:
Բնապահպանները նույն ժամանակահատվածում ջրերի աղտոտման դեպքեր են արձանագրել նաեւ Սյունիքում: Շահումյանի բանավանի արտադրական հրապարակում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությանը տալով կեղտաջրերի մաքրման պարզարանի կառուցման պարտադիր հանձնարական:
Հունիս 02, 2010
