Ձկնատնտեսական նորմերի տեսանկյունից Սևանա լճում ՍԹԿ-ն գերազանցել են ամոնիում իոնի, ցինկի, պղնձի, քրոմի, վանադիումի և սելենի կոնցենտրացիաները

Ձկնատնտեսական նորմերի տեսանկյունից Սևանա լճում  ՍԹԿ-ն գերազանցել են ամոնիում իոնի, ցինկի, պղնձի, քրոմի, վանադիումի և սելենի կոնցենտրացիաները

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացվող ջրառը սեպտեմբերի 19-ից դադարեցվել է: Ընդհանուր այս տարի լճից բաց է թողնվել 224.508 միլիոն խմ ջուր, որից 54.508 միլիոն խմ-ն հավելյալ ջրառն է:

Հիշեցնենք, որ այս տարի որոշված էր լճից բացի նախատեսված 170 միլիոն խմ ջրառը, նաև մինչև 75 միլիոն խմ ջուր վերցնել ոռոգման նպատակով: Սեպտեմբերի 22-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 9 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից և կազմում է 1900.56 մ:

Լճի մակարդակի նվազումն անմիջականորեն ազդում է լճի ջրի որակի վրա՝ մեծացնելով լճի  համար վնասակար նյութերի կոնցենտրացիան:

Ձկնատնտեսական նորմերի տեսանկյունից Սևանա լճում ջրի որակը վատ է եղել անգամ այն ժամանակ, երբ 2021թ-ի երկրորդ եռամսյակում լճի մակարդակը հասել էր տարվա կտրվածքով իր ամենաբարձր՝ 1900.90մ  նիշին: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի  կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2021թ-ի երկրորդ եռամսյակում, Սևանա լճի ձկնատնտեսական նորմերի գնահատման համաձայն, Փոքր և Մեծ Սևանների տարբեր խորություններից վերցված փորձանմուշներում, սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) գերազանցել են թթվածնի քիմիական պահանջարկի, թթվածնի հնգօրյա կենսաբանական պահանջարկի, ամոնիում իոնի, ցինկի, պղնձի, քրոմի, վանադիումի և սելենի կոնցենտրացիաները: Թե ինչ փոփոխություններ է կրել Սևանի ջրի որակը մակարդակի նվազումից հետո, պարզ կլինի, երբ ՊՈԱԿ-ը հրապարակի 2021թ-ի երրորդ և չորրորդ եռամսյակների տվյալները: 

Սեպտեմբեր 23, 2021 at 11:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր