Վարչական վարույթ՝ Հրազդան գետ փրփրաջրեր լցվելու դեպքի առթիվ

Վարչական վարույթ՝ Հրազդան գետ փրփրաջրեր լցվելու դեպքի առթիվ

Հուլիսի 15-ին Հրազդան գետ փրփրաջրերը լցվել են «Վեոլիա ջուր» ընկերությում տեղի ունեցած վթարի հետևանքով: Դեպքի առթիվ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը: «Արտահոսք է եղել դեպի Հրազդան գետ: Տեսչական մարմինն անմիջապես մեկնել է դեպքի վայր, տեղում ջրի նմուշառումներ են կատարվել: Այս պահին վարչական վարույթ է հարուցված, որի ավարտից հետո մանրամասները կներկայացնենք»,- ասաց Նաիրա Աղաբաբյանը՝ նշելով, որ վթարը հաջորդ օրը վերացվել է:

Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ, համաձայն իրականացված օպերատիվ դիտարկումների, փրփրաջրի թափման կետում բավականին բարձր են ամոնիում և ֆոսֆատ իոնների պարունակությունները, ինչը բնորոշ է կոյուղաջրերին:

Հուլիս 21, 2022 at 13:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր