

Երևանյան լիճ թափվող կոյուղաջրերի խնդիրը լուծելու նպատակով Երևանի քաղաքապետարանը մտադիր է Հրազդան գետի երկայնքով նոր կոյուղագիծ կառուցել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Կոյուղագծի կառուցման նպատակով հայտարարվել է նախագծի ճշգրտման մրցույթ: Միաժամանակ հանձնարարվել է Ջրային կոմիտեի հետ քննարկել Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի գործարկման հնարավորությունը:
Հիշեցնենք, որ ներկայում ընթանում է Երևանյան լճի բարեկարգման ծրագիր, որի շրջանակներում Երևանյան լճի մաքրման աշխատանքների առաջին փուլում լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ: Լճի մաքրմանն է միտված նաև 2023թ. Գետառ գետի վրա ջրերի կենսաբանական և մեխանիկական մաքրման լոկալ կայանի կառուցումը: Մաքրման կայանի կառուցման նպատակն է մաքրել Գետառը կոյուղաջրերից և կենցաղային աղբից՝ միաժամանակ կանխարգելելով աղտոտված, կոյուղաջրերով հարուստ Գետառի միախառնումը Հրազդան գետին, որն էլ իր հերթին՝ թափվում է Երևանյան լիճ:
Օգոստոս 24, 2022 at 13:32
