Կառավարությունը նախատեսում է կառուցել 18 նոր ջրամբար

Կառավարությունը նախատեսում է կառուցել 18 նոր ջրամբար

«Ջրային ոլորտում կշարունակվեն փոքր և միջին ջրամբարների կառուցման աշխատանքները, այդ թվում՝ 6 ջրամբարների համար ձեռք կբերվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր, 9-ի մասով կիրականացվեն տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, կսկսվեն 3 ջրամբարների կառուցման աշխատանքներ», - ՀՀ կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը։

Ըստ նախարարի՝ նաև  կմեկնարկեն 1 ջրամբարի վերականգնման և վերազինման աշխատանքները՝ շուրջ 2.3 միլիարդ դրամով, թվով 30 օրվա կարգավորման ջրավազանների կառուցման ու վերակառուցման աշխատանքները՝ 2.7 միլիարդ դրամով:

Արփա-Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավման ուղղությամբ 2024 թվականին կիրականացվի թունելի 234 գծմ հատվածի երեսարկների վերակառուցում՝ 1 միլիարդ դրամով:

 

Սեպտեմբեր 28, 2023 at 16:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր