Արարատում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

Արարատում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական կանխարգելիչ հերթական շրջայցի ընթացքում Արարատի մարզում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: 

Քաղաքացին ջրօգտագործում կատարելու նպատակով Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրի տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի առկայության իրականացրել է խորքային հորի ապօրինի հորատում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անհապաղ դադարեցվել են ապօրինի հորատման աշխատանքները։ Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Հոկտեմբեր 11, 2023 at 16:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր