«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ գիշերը Երևանի Կորեայի ձորում ժայռաբեկորների թափման և Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը հայտնվել է գետի մեջ և վթարվել։
«Թեպետ գիշերվանից ՎեոլիաԹիմը վթարի վայրում է, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտևի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով։ Մեր մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը։
Նշենք, որ մինչ այժմ «Վեոլիա Ջուր» ընկերությունը մշտապես ջրատարի տարբեր հատվածներում իրականացրել է վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ՝ խնդիրը մեղմելու համար և պարբերաբար դիմել է պատկան մարմիններին, տեղյակ պահել խնդրի մասին՝ ակնկալելով, որ նրանք կլուծեն Հրազդան գետի հունի լայնացման և սողքի կանխման խնդիրները», - տարածած հաղորդագրության մեջ նշել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Մարտ 11, 2024 at 14:08