Սևանա լճի մակարդակը մեկ ամսում բարձրացել է 8 սմ-ով

Սևանա լճի մակարդակը մեկ ամսում բարձրացել է 8 սմ-ով

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 8 սմ-ով: 2024թ. մարտի 11-ից մինչև ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում լճի մակարդակը 1900.18 մ-ից դարձել է 1900.26 մ: Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութանաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Թեև լճի մակարդակը բարձրացել է, սակայն այն շարունակում է ցածր մնալ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշներից: 2023թ. ապրիլի 9-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակարդակից կազմել է 1900.33 մ:

2024թ. հունվարից մինչև ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է տեղափոխվել 27 միլիոն 671 հազար խմ ջուր։

Ապրիլ 10, 2024 at 16:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր