Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024թ. մայիսի 30-ին ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 29-ի ժամը 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ դիտվել է նվազում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Մասնավորապես՝
Դեբեդ գետի Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը նվազել է 20.0 խմ/վ-ով և կազմել 102 խմ/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 խմ/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 42.6 խմ/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 խմ/վ), որը 2.20 խմ/վ-ով նվազել է մայիսի 29-ի ժամը 20։00-ին դիտված ելքից: Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 29-ի ժամը 20։00-ի համեմատ նվազել է 1.50 խմ/վ-ով և կազմել՝ 35.1 խմ/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 խմ/վ), Տաշիր գետի Սարատովկա դիտակետում ջրի ելքը նվազել է 1.70 խմ/վ-ով և կազմել՝ 10.7 խմ/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 խմ/վ)։
Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024թ. մայիսի 30-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 10.3 խմ/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 խմ/վ), որը մայիսի 29-ի ժամը 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 0.80 խմ/վ-ով։
Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 30-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 29-ի ժամը 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 7.90 խմ/վ-ով և կազմել է 41.3 խմ/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 խմ/վ)։
Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում ևս դիտվել է ջրի ելքերի նվազում և մայիսի 30-ի ժամը 08։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 2.35 խմ/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 խմ/վ):
Մայիս 30, 2024 at 16:18