

Մեկնարկել են Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աշխատանքները։ Մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ 2025թ․ սեպտեմբերի 18-ին Սառնակունք գյուղում։ Վերակառուցումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից՝ Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մասնակի համաֆինանսավորվում է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության կողմից:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ մոտ 36,4 կմ երկարությամբ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը նախատեսվում է անցկացնել երեք փուլով: Առաջին և երկրորդ փուլով կվերականգնվի ջրանցքի 18,7 կմ առավել վթարված հատվածը: Արդյունքում ջուրը կհասնի Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան և Անգեղակոթ համայնքներ: Հաջորդ երկու փուլով ջրամատակարարմամբ կապահովվի ևս երկու համայնք:
Սեպտեմբեր 24, 2025 at 15:44
