

www.armweeklynews.am
Իրանի խորհրդարանում քննարկումների ժամանակ նախագահ Ահմադինեժադն առաջարկել էր ջրառ կատարել Նախիջևանի ջրամբարից
Ուրմիա լճի ցամաքացման և աղակալման կանխարգելումը կարևոր քաղաքական և բնապահապանական նշանակություն ունի Իրանի համար: Թավրիզում Իրանի ադրբեջանցիները պարբերաբար ցույցեր և անկարգություններ են կազմակերպում , Իրանի կենտրոնական իշխանությունից պահանջելով լուծել Ուրմիա լճի խնդիրը:
Նրանք նախագահ Ահադինեժադին անհիմն մեղադրում են , որ Ուրմիա լճի ցամաքեցման արդյունքում Թեհրանը նպատակ ունի երկրի հյուսիս-արևելքում բնակվող ադրբեջանցիներին ստիպել լքել իրենց բնակավայրերը:
Այս կարգի շահարկումներից խուսափելու համար դեռևս 2012թ-ի հուլիս 7-ին Իրանի խորհրդարանում Արևմտյան Ատրպատակարանից պատգամավոր Նադեր Քազիպուրը հայտարարել էր, որ նախագահ Ահմադինեժադը համապատասխան կառույցներին հանձնարարական է տվել մշակել ծրագիր Նախիջևանում գտնվող Արաքսի ջրամբարից ջուրը Ուրմիա լիճ ուղղորդելու նպատակով:Սակայն խնդիրն այն է , որ Արաքսի ջրամբարը կառուցվել է 1970 թ-ին և այդ ջրամբարից ջրառը և հիդրոէլեկտրակայանների անխափան աշխատանքը կարգավորվում է նախկին ԽՍՀՄ և Իրանի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
Այժմ ջրառն իրականացնելու համար Իրանը ներկայումս բանակացություններ է վարում Ադրբեջանի հետ, նրա համաձայնությունը ստանալու համար: Նախիջևանի ջրամբարի մաքսիմալ տարողությունը կազմում է 1.75 խոր /կմ ջուր , իսկ նորմալ պայմաններում` 1.5 խոր/կմ ջուր:
Չի բացառվում, որ թեև Իրանի և Ադրբեջանի միջև կարող է կայանալ համաձայնություն Արաքսից ջրառ իրականացնելու համար, սակայն համաձայնությամբ որոշված ջրի քանակը կարող է չբավարարել Ուրմիա լճի խնդիրը լուծելու համար:
Այս պարագայում, որպես այլընտրանքային տարբերակ, Իրանը կարող է օգտգարոծել նաև Մեղրի ՀԷԿ-ի հնարավորությունները ջրառի համար: Հիշեցնենք, Ուրմիա լիճը շատ արագ ցամաքում է և նրա ջրի բաղադրության մեջ աղի պարունակությունը հասել 1լ-ի մեջ 330 գրամի, համաձայն բնապահպանների հայտարարությունների:
5200 քառ. կմ մակերեսային հայելի ունեցող լճի տիեզերքից պատկերը ցույց է տալիս, որ վերջին 10 տարում լճի մակերեսի ոքրացումն արագացել է կրկնակի անգամ:
Նոյեմբեր 21, 2012 at 13:25
