

mes.am
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 13-15-ը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում`
Ապրիլի 12-ին՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է, 13-14-ը քաղաքի ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.60C (1998 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.80C (1997 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.20C
Ապրիլ 12, 2018 at 15:51
