Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

mes.am

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 26-ին առանձին շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Ապրիլի 26-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 27-30-ը՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի ապրիլի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`  35.00C (2008 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`     -0.90C (1987 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.70C

Ապրիլ 26, 2018 at 12:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր