Ուշադրություն. խորհուրդ է տրվում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

Ուշադրություն. խորհուրդ է տրվում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

mes.am

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 21-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 21-23-ն առանձին շրջաններում, 24-26-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հունիսի 21-23-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`  39.40C (1998 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`     5.70C (1978 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.40C

Հունիս 21, 2018 at 13:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր