

mes.am
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 18-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 19-20-ի երեկոյան ժամերին հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 18-ի երեկոյան ժամերին սպասվում է, 19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.50C (1998 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.40C (1987 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան`19.80C
Սեպտեմբեր 18, 2018 at 17:01
