Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

www.mes.am

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով:


Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև:


Երևան քաղաքի նոյեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.70C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝    -11.60C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.40C

Նոյեմբեր 28, 2018 at 13:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր