ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

mes.am

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ը` կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

Երևան քաղաքի հուլիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.70C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`     13.80C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.60C

Հուլիս 25, 2019 at 14:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր