Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-17-ն էապես չի փոխվի, 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-ին քաղաքի բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

·  Օդի առավելագույն ջերմաստիճան՝     14.00C (1966 թ.)
·  Օդի նվազագույն ջերմաստիճան՝         -16.10C (1975 թ.)
·  Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -0.50C

www.mes.am

Դեկտեմբեր 16, 2020 at 12:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր