Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, մարտի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մարտի 1-ի ցերեկը լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային գոտում՝ անձրև, 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ 


Երևան քաղաքում՝

Փետրվարի 24-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ին սպասվում է անձրև:

Երևան քաղաքի փետրվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`   15.50C (1996 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`        -24.00C (1972 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`    -1.20C

www.mes.am

Փետրվար 24, 2021 at 15:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր