Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-5 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում՝

Մարտի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին, 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը՝ հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի մարտի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`    26.00C (2008թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`         -8.00C (2003թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`     9.90C

www.mes.am

Մարտ 29, 2021 at 12:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր