Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 13-15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մայիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`   28.50C (2004 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       5․80C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  15.80C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Մայիս 10, 2021 at 12:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր