Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 22-ին, 24-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին և 26-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 21-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին, 25-26-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի մայիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  30.80C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`      4.40C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  17.70C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Մայիս 21, 2021 at 13:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր