Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 14-15-ին՝ շրջանների զգալի մասում, 16-18-ը հիմնականում կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։ Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 16-19-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 14-16-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 

Երևան քաղաքի հուլիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝     38.00C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝         12.30C (1961 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝     25.00C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հուլիս 14, 2021 at 12:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր