Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Oգոստոսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի օգոստոսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`       38.70C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`           12.70C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`       24.40C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ 

Օգոստոս 04, 2021 at 14:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր