Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը, հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`    33.30C (2002 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`        2.60C (1992 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`   17.80C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Սեպտեմբեր 27, 2021 at 11:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր