Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն

Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`       24.00C (1974թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`           -1.90C (1977թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`      11.40C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հոկտեմբեր 25, 2021 at 14:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր