Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` 

Հունվարի 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 12-13-ը լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-14-ը թաց ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`      9.30C (1968 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`          -17.10C (1957 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`     -3.10

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հունվար 12, 2022 at 13:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր