Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև:

Երևան քաղաքի փետրվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`      14․00C (2002թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`           -18․10C (1985թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        0.20C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Փետրվար 22, 2022 at 13:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր