Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 27-ի, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-ի կեսօրից հետո, 29-ը, մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 28-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 27-ի և 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-ի ցերեկը, 29-ին, մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Ապրիլի 28-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`        29.50C (2008թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`            2.90C (1979թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`       13.80C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ 

Ապրիլ 27, 2022 at 12:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր