Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` 

Հունիսի 3-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: 

Երևան քաղաքում՝

Հունիսի 3-4-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝     34.20C (2000 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝         6.50C (1967 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝     19.20C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հունիս 03, 2022 at 12:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր