Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 18-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։


Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           37.0 0C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`              13.6 0C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`          25.2 0C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հուլիս 18, 2022 at 12:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր