

Ուշադրություն
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 27-ի, 30-31-ի, օգոստոսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հուլիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ .
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.1°C (1973 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.2°C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.1°C
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Հուլիս 27, 2022 at 12:13
