

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը նաև ամպրոպ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.0°C (2017 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.0°C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.5°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Սեպտեմբեր 12, 2022 at 11:58
