Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-17-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 13-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 12-ի և 15-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ի կեսօրից հետո, 15-ի գիշերը սպասվում է անձրև։

Երևան քաղաքի հոկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.0°C (2005 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`     1.2°C (1957 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.7°C

Հոկտեմբեր 12, 2022 at 14:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր