

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.5°C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -15.1°C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.7°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Դեկտեմբեր 05, 2022 at 12:16
