Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 9-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն:

Երևան քաղաքի փետրվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ .

• Օդի առավելագույն ջերմաստիճան`      14.3 0C (2021 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`           -16.1 0C (1957 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`       -0.9 0C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Փետրվար 08, 2023 at 12:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր