Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն

Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում` 27-32 մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում` մինչև 17-20 մ/վ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 6-ի ցերեկը, 7-ին, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին մարտի 6-ին` հարավային` 7-10 մ/վ, 6-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում՝ 27-32 մ/վ:

Մարտի 6-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, 7-ին կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Երևան քաղաքի մարտի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.00C (1999թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան` -14.00C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.40C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Մարտ 06, 2023 at 14:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր