Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-19-ն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-19-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-21-ը՝ նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 17-18-ի գիշերը՝ 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում`

Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-19-ը հնարավոր է, 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`     32.30C (1962 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`         6.70C (1960 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`     16.90C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Մայիս 16, 2023 at 14:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր