

Հանրապետության տարածքում`
Մայիսի 26-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 27-28-ը, 30-31-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Մայիսի 26-ին, 28-29-ի կեսօրից հետո, 30-ի գիշերը և առավոտյան սպասվում է, 27-ին, 30-ի և 31-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի մայիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.5°C (2007 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.2°C (1969 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.4°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Մայիս 26, 2023 at 13:52