Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 12-ի ցերեկը, 16-17-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-ի ցերեկը առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Հունիսի 12-ի կեսօրից հետո, 16-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 13-15-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`       33.8°C (2019 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`           8.0°C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        21.2°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հունիս 12, 2023 at 12:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր