Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 2-ի և 4-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 6-7-ին նույնքանով կբարձրանա։

Երևան քաղաքի նոյեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան   21.7°C (1960թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան      0.3°C (2016թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 9.8°C

Նոյեմբեր 02, 2023 at 15:05